Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը` Ղա­զախս­տա­նում

Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը` Ղա­զախս­տա­նում
01.11.2019 | 01:09

Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը մաս­նակ­ցել է Ղա­զախս­տա­նի Ակ­տաու քա­ղա­քում կա­յա­ցած «Ա­բիշ Ա­լե­մի» (Ա­բի­շի աշ­խար­հը) մի­ջազ­գա­յին թա­տե­րա­կան փա­ռա­տո­նին: Հայ­կա­կան և Ղա­զախս­տա­նի թատ­րոն­նե­րը գրա­վել են երկ­րորդ տե­ղե­րը, իսկ ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը զբա­ղեց­րել է Ի­րա­նը` «Լիր ար­քա» ներ­կա­յաց­մամբ: Հրա­վի­րող կող­մից նշել են, որ վեր­ջին ա­վե­լի քան 30 տա­րի­նե­րին Ղա­զախս­տա­նում հայ­կա­կան որևէ թա­տե­րա­խումբ չի հյու­րըն­կալ­վել: Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը ներ­կա­յաց­րել է Մար­կե­սի «Ես միայն զան­գա­հա­րե­լու եմ ե­կել» հո­գե­բա­նա­կան դրա­ման` ե­րի­տա­սարդ ռե­ժի­սոր Մա­րիամ Մնա­ցա­կա­նյա­նի բե­մադ­րու­թյամբ` ար­ժա­նա­նա­լով հանձ­նախմ­բի ան­թա­քույց հիաց­մուն­քին:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ